ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Աքսիոմատիկ» ճշմարտություն. սիրո անվան տակ «ճարպկորեն» խաբեություն ցանողը ատելություն կհնձի

«Աքսիոմատիկ» ճշմարտություն.  սիրո անվան տակ «ճարպկորեն» խաբեություն ցանողը ատելություն կհնձի
25.04.2024 | 15:19

Նրան միամտաբար իրապես հավատում և սիրում էին:

Հետո սկսեցին նրանից հիասթափվել:

Ավելի ուշ փորձեցին կրկին հավատալ ու սիրել:

Հետո տեսան նրա իսկական դեմքն ու զարհուրեցին:

Հիմա նրա հանդեպ մնացել է ընդամենը մեկ զգացմունք՝ զզվանքը:

Ամեն ինչ գնում է նրան, որ շատ կարճ ժամանակում այդ զզվանքը փոխակերպվելու է ատելության:

Իսկ որ ատելությունը մղում է հաշվեհարդարի, դա ինքը գիտի բոլորիցս լավ:

Երեխայի չափ խելք ունենա, համընդանուր զզվանքը կընդունի որպես պարգև և կչքվի ինչ-որ մի ուղղությամբ :

Իսկ, եթե, գործն հասավ ատելության և խաբված ու գազազած ամբոխը ձեռնամուխ եղավ հաշվեհարդար տեսնելու՝ ուրեմն մեղքն իր վիզը:

Սիրո անվան տակ «ճարպկորեն» խաբեություն ցանողը ատելություն կհնձի՝ դա «աքսիոմատիկ» ճշմարտություն է...

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 985

Մեկնաբանություններ